Տիգրան Սարգսյանը կհամակարգի ԵԱԶԲ Թվային նախաձեռնությունների տնօրինության աշխատանքը

22.07.2020 | 17:15 Գլխավոր էջ / Նորություններ /
#Տիգրան Սարգսյան #ԵԱԶԲ #թվային նախաձեռնություններ
Եվրասիական զարգացման բանկում (ԵԱԶԲ) Թվային նախաձեռնությունների տնօրինություն է ստեղծվել: Նոր ստորաբաժանման աշխատանքները ղեկավարում է ԵԱԶԲ Վարչության նախագահի տեղակալ Տիգրան Սարգսյանը:

Տնօրինության գլխավոր խնդիրն է ապահովել Թվային նախաձեռնությունների հիմնադրամի գործունեությանը, որը ստեղծվել է ս.թ. հունիսի 30-ի բանկի Խորհրդի վերջին նիստում:

Հիմնադրամի նպատակն է աջակցել ԵԱԶԲ անդամ երկրներին՝ թվային փոխակերպման գործիքների եւ պրակտիկայի ձեւավորման հարցում՝ ինտեգրելով նրանց տեղեկատվական ռեսուրսները, մասնակցել նախագծերի մշակմանն ու ֆինանսավորմանը:

«ԵԱԶԲ թվային նախաձեռնությունների հիմնադրամի աշխատանքը տեղափոխվում է գործնական հարթակ: $10 մլն-ի չափով սկզբնական ներդրումը ձեւավորվել է ԵԱԶԲ-ի նախորդ տարիների չբաշխված շահույթից: Առաջիկայում բանկի կայքում կհայտնվի մանրամասն տեղեկություններ պարունակող մասնագիտացված բաժին: Սեպտեմբերի սկզբին մենք կավարտենք հիմնադրամի գործունեության ծրագրի վերաբերյալ աշխատանքները: Մեր բաժնետերերն արդեն իսկ առաջ են քաշում իրենց նախաձեռնությունները»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Դիտում՝ 5207
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW