G20 խմբի ֆինանսների նախարարներն ու կենտրոնական բանկերի ղեկավարները հուլիսի 18-ին կայացած հանդիպմանը պայմանավորվել են մինչեւ հոկտեմբեր պատրաստել անդրսահմանային վճարումների արդյունավետության, արագության եւ հասանելիության բարձրացման ծրագիր։Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հանդիպման մասնակիցները քննարկել են նաեւ համաշխարհային տնտեսության եւ ֆինանսական համակարգի վիճակը կորոնավիրուսի ֆոնին։ «Համաճարակաբանական եւ տնտեսական վիճակը զգալիորեն տարբերվում է G20 անդամ երկրներում։ Մասնավորապես, համավարակը հանգեցրել է կապիտալի լայնածավալ արտահոսքի ձեւավորվող շուկաներ ունեցող երկրներից»,- նշել են ՌԴ ԿԲ-ում։ Ռուսաստանի Բանկի նախագայ Էլվիրա Նաբիուլինան հայտարարել է, որ կապիտալի կտրուկ արտահոսքի նկատմամբ կայունության բարձրացման համար զարգացող երկրներին, բացի լավ մակրոտնտեսական ցուցանիշներից, անհրաժեշտ է ձեւավորված գործիքակազմ բացասական ազդեցությունների հարթեցման համար, մասնավորապես, մակրոպրուդենցիալ քաղաքականության միջոցներ։Ֆինանսական կայունության խորհրդի հանդիպման մասնակիցների կարծիքով՝ այսօր հիմնական հարց է հանդիսանում աջակցության արտակարգ միջոցներից ժամանակին եւ կանխատեսելի դուրս գալը՝ ապահովելու համար տնտեսության վերականգնումն ու ֆինանսական հատվածի կայունությունը։ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ ընթացիկ տարվա երկրորդ կեսին G20-ը կդիտարկի աշխարհի աղքատ երկրների պարտքի սպասարկման մորատորիումի երկարաձգման հնարավորությունը։ Նշվում է, որ պարտքային պարտավորությունների սառեցման ծրագրում մասնակցության հայտ է ներկայացրել 42 պետություն: Ընդհանուր առմամբ այս տարի $5,3 մլրդ-ի պարտքերի վճարում կհետաձգվի: Tweet Դիտում՝ 2582