Արմեն Սարգսյան. Պետք է ստեղծել նոր շուկաներ դեպի հարավ

15.07.2020 | 10:05 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արմեն Սարգսյան,պարենի անվտանգություն #շուկա
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 14-ին սննդի վերամշակման ոլորտի մի խումբ ընկերությունների ղեկավարների հետ հանդիպմանն ասել է, որ համավարակային եւ հետհամավարակային շրջանում միջազգային կապերը տարածաշրջանի հետ պետք էլ ավելի մեծացնել:

«Սա հնարավորություն կտա մեր ունեցած ապրանքներն ավելի լայն շրջանակում արտահանել, եւ միաժամանակ, հնարավորություն ունենալ նաեւ ներկրել: Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, եվրասիական համագործակցության պետությունները մեր գործընկերներն են, այստեղ որեւէ կասկած չկա: Հետեւաբար, իմ տեսլականը հետեւյալն է՝ զարգացնելով, կրկնապատկելով այն, ինչ կա դեպի հյուսիս, ստեղծել նաեւ նոր շուկաներ դեպի հարավ: Հարավը Պարսից ծոցն է, որտեղ կա պարենի անվտանգության խնդիր»,- ասել է Արմեն Սարգսյանը:

Նախագահի խոսքով՝ համավարակի, աշխարհաքաղաքական փոփոխությունների պատճառով հին կապերից շատերը չեն աշխատելու, նորերը պետք է ստեղծվեն. «Սա նոր իրավիճակ է, եւ Հայաստանը պետք է հնարավորություն ունենա մատակարարումներ իրականացնել մի քանի ուղղությամբ՝ արտահանման եւ ներկրման ծավալները կրկնապատկելով»:

Նշվել է, որ պարենի անվտանգության եւ գյուղատնտեսության ոլորտը զարգացման մեծ ներուժ ունի եւ անհրաժեշտ ուշադրության դեպքում հնարավոր կլինի ոչ միայն մեծացնել արտադրության ծավալները, այլ նոր հնարավորություններ ստեղծել բազմաթիվ գյուղացիական տնտեսությունների համար:

Հանդիպմանը մասնակցել են «Արարատ սննդի կոմբինատ» ՍՊԸ գլխավոր տնօրեն Երվանդ Թարվերդյանը, «Նաիրի ֆուդ» ՍՊԸ տնօրեն Թամարա Թադեւոսյանը, «Եվրոթերմ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վահե Ղազարյանը, «Արտֆուդ» ՍՊԸ գլխավոր տնօրեն Վաչագան Կարապետյանը, «ՍԻԼ» հանքային ջրերի գործարանի տնօրեն Վահագն Ալեքսանյանը, «Բիգա» ՍՊԸ տնօրեն Արթուր Տիգրանյանը:
Դիտում՝ 931
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW