«Աէրոֆլոտ»-ի գլխավոր տնօրեն Վիտալի Սավելյեվը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն ասել է, որ ինքնաթիռում կորոնավիրուսով վարակվելու ռիսկը շատ փոքր է, եւ ավիաընկերությունը չի նախատեսում կորոնավիրուսի կանխարգելման համար պարտադիր կերպով ներդնել ուղեւորներին շախմատաձեւ տեղավորելու սկզբունքը։«Ինքնաթիռը հերմետիկ կապսուլա է, բոլոր ինքնաթիռներում, հատկապես նոր, տեղադրված են HEPA դասի ֆիլտրեր, որոնք իրականացնում են օդի մինչեւ 97-99%-անոց մաքրում՝ ապահովելով մոտավորապես վիրահատարանների մակարդակը։ Օդը փոխվում է 3-5 րոպե մեկ: Օդը վերցվում է շարժիչի տակի կոմպրեսորից, այն տաքանում է մինչեւ 290 աստիճան։ Այսինքն, ֆորմալ առումով ինքնաթիռում հիվանդանալը շատ դժվար է։ Սրա մասին է վկայում նաեւ սպասարկող անձնակազմի մասով վիճակագրությունը։ Չվերթների մեր ուղեկցորդներն ինքնաթիռում գրեթե չեն հիվանդացել, մեզ մոտ այդ դեպքերը քիչ տոկոս են կազմել։ Համաշխարհային փորձը եւս սրա մասին է վկայում։ Ուստի, մենք պայմանավորվել ենք, որ ինքնաթիռում կլինեն դիմակներ եւ ձեռնոցներ»,- Վիտալի Սավելյեվի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։ Tweet Դիտում՝ 3725