“Կասկադ Կապիտալ Հոլդինգսը” հայտարարել է “Կասկադ Քնսալթընթս”-ի հիմնադրման մասին

20.03.2008 | 17:19 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Կասկադ Կապիտալ Հոլդինգսը” հայտարարել է “Կասկադ Քնսալթընթս” ընկերության ##հիմնադրման մասին, որը մասնագիտանում է մարդկային ռեսուրսների (HR) կառավարման բնագավառում խորհրդատվական ծառայություններ տրամադրման մեջ:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են “Կասկադ Կապիտալ Հոլդինսգի” մարկետինգի բաժնում, ընկերությունը հիմնադրվել է ի պատասխան հաճախորդների մոտ առկա պահանջարկի` արեւմտյան ստանդարտներին համապատասխանող մարդկային ռեսուրսների կառավարման ծառայությունների նկատմամբ:

“Կասկադ Կապիտալ Հոլդինգսի” գործադիր տնօրեն Ջոնաթան Սթարկի գնահատմամբ, “աշխատակազմը ընկերության ամենակարեւոր ակտիվն է”:

Նա ընդգծել է, որ 2007 թվականի ընթացքում հոլդինգի մարդկային ռեսուրսների վարչությունը կատարել է մի շարք խորհրդատվական աշխատանքներ հաճախորդների համար, որի արդյունքում էլ որոշում է կայացվել “Կասկադ Քնսալթընթսը” ընկերության հիմնադրման մասին:

“Կասկադ Քնսալթընթսի” գլխավոր տնօրեն Արփի Կարապետյանի կարծիքով, Հայաստանում առկա է աճող պահանջարկ մարդկային ռեսուրսների կառավարման բնագավառում որակյալ ծառայությունների նկատմամբ եւ նորաստեղծ ընկերության նպատակն է գործնական աջակցություն տրամադրել հաճախոդների լայն շրջանակներին:

“Կասկադ Քնսալթընթսը” դարձավ “Կասկադ Կապիտալ Հոլդինգս” կազմի մեջ մտնող վեցերորդ ընկերությունը:

Դիտում՝ 6475
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW