Նախագահն ու գործարարները խոսել են Հայաստանի զարգացման տեսլականի մասին
26.06.2020 | 08:36 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

«Հստակ է, որ համավարակի հետեւանքով տնտեսությունը դժվար օրեր է ապրելու։ Խնդիրները բազմաթիվ են։ Կա սպասվելիք դժվարությունների, խնդիրների ընդհանուր ֆոն՝ հատկապես տնտեսության, աշխատանքի շուկայի ոլորտներում,-ասել է նախագահը։ Անհանգիստ եմ բոլորի համար՝ տնից աշխատողից, չգրանցված աշխատողից մինչեւ արտագնա աշխատողի համար։ Պետք է փորձենք օգնել եւ՛ անհատ ձեռներեցին, եւ՛ մեծ ընկերություններին, որոնք մեծ պատասխանատվություն ունեն։ Աշխատանքի շուկան եւ մեր յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցությունը շատ էական են», - ասել է նախագահը:
Արմեն Սարգսյանը նշել է, որ համավարակից հետո փոփոխված աշխարհում վերաբաշխվելու են դերերը եւ շուկաները: Այս համատեքստում նա անդրադարձել է նախագահական նախաձեռնություններին, մասնավորապես, ATOM (Advanced tomorrow) նախաձեռնությունը, որի նպատակն է ստեղծել արդյունաբերության զարգացման լոկոմոտիվներ, եւ որը վերաբերում է ժամանակակից նորագույն տեխնոլոգիաներին, արհեստական բանականությանը։
Նախագահը նշել է, որ նախագահական մեկ այլ նախաձեռնություն վերաբերում է սննդի անվտանգության «միջանցքի» ստեղծմանը:
«Օգտագործելով իմ կապերը՝ փորձում եմ ստեղծել մթերքի անվտանգության միջանցք։ Նպատակը հետեւյալն է՝ ԱՄԷ, Կատարի, Քուվեյթի, այլ երկրների հետ համագործակցելով՝ բացել նոր միջանցք, որպեսզի մենք ոչ միայն ռուսական մեծ շուկան ունենանք, այլ նաեւ՝ դեպի Հարավի շուկան։ Իմ դերը լինելու է աջակցել, որ այդ միջանցքը երկկողմանի բացվի, որ մենք կարողանանք արտահանել ու ներկրել»:
Արսեն Ղազարյանն անդրադարձել է Հայաստանի զարգացման տեսլական ունենալու, ներդրողների պահանջներին արագ արձագանքելու խումբ ստեղծելու կարեւորությանը՝ նշելով, որ այդ մասին ասվում էր նաեւ ՀՀ նախագահի առաջարկով ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման համաժողովի (UNCTAD) պատրաստած՝ Հայաստանի ներդրումային քաղաքականության զեկույցում:
Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ կարեւոր է ունենալ զարգացման հստակ տեսլական, դրանից բխող ռազմավարություն եւ ծրագիր:
«Արագ արձագանքման խմբի ստեղծումն, այո, այս պահին անհրաժեշտություն է, քանի որ փոփոխվող աշխարհում դու ստիպված ես նորից քեզ ներկայացնել, ասել՝ ով ես, ինչ ունես», - ասել է նա:
Վերջին լուրեր
16.04.2025 | 10:01 Ֆինտեխ
Zurich-ը ներդրումներ է անում ԱԲ-ի վրա հիմնված ավտոապահովագրության մեջ
16.04.2025 | 09:59 Արժեթղթերի շուկա
15.04.2025 | 22:30 Հոդվածներ
15.04.2025 | 16:34 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: