Հունիսի 6-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) աշխատակազմին է ներկայացրել ՊԵԿ նորանշանակ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանին:Ինչպես հաղորդում են Տիգրան Ավինյանի գրասենյակից, փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանին՝ նշելով, որ նա անցած երկու տարիների ընթացքում ոչ միայն ապահովել է Կոմիտեի անխափան աշխատանքն, այլեւ էականորեն բարձրացրել է կառույցի արդյունավետությունը՝ բարեփոխումների իրականացման, վարչարարության բարելավման, թվային նոր գործիքների ներդրման եւ եկամուտների գերակատարման ուղղություններով: 04.06.2020 | 17:25 Դավիթ Անանյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Փոխվարչապետը հաջողություն է մաղթել նորանշանակ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանին՝ մաքսային բարեփոխումների առաջմղման, արդյունավետ վարչարարության եւ աշխատանքների անխափանությունն ապահովելու հարցերում: Չնայած սպասվելիք դժվարին ժամանակներին՝ փոխվարչապետը համոզվածություն է հայտնել, որ ՊԵԿ-ը կարողանալու է ապահովել այն արդյունքները, որոնք նախանշված են եւ էլ ավելի բարձր արդյունքներ գրանցել: 06.06.2020 | 08:50 ՊԵԿ-ը նոր ղեկավար ունի Դավիթ Անանյանը շնորհակալություն է հայտնել աշխատակազմին անցած երկու տարիների համատեղ աշխատանքի համար եւ շնորհավորել ու զորակցություն հայտնել Էդվարդ Հովհաննիսյանին՝ նորանոր ձեռքբերումներ մաղթելով:ՊԵԿ նորանշանակ նախագահը շնորհակալություն է հայտնել ցուցաբերված վստահության համար եւ հավաստիացրել, որ Կոմիտեն իր առջեւ դրված խնդիրները կլուծի ամենաբարձր մակարդակով: Tweet Դիտում՝ 1273