ՀՀ-ում առաջին անգամ անկանխիկ գործարքների թիվը գերազանցել է կանխիկով գործարքներին
05.06.2020 | 13:24 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://newauto.kz/

Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) վերլուծության մեջ նշվում է, որ այս միտումից անմասն չի մնացել նաեւ Հայաստանը։ Վիճակագրական տվյալները փաստում են, որ ընթացիկ տարվա առաջին եռամսյակի տվյալներով ոչ միայն պահպանվել է անկանխիկ գործարքների ծավալային եւ քանակական աճի տեմպը, այլեւ առաջին անգամ Հայաստանում անկանխիկ գործարքների քանակը գերազանցել է կանխիկով գործարքներին: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 2020թ. առաջին եռամսյակում անկանխիկ գործարքների քանակն աճել է 73.6%-ով, իսկ ծավալը՝ 53.4%-ով:
2020թ. առաջին եռամսյակում վճարային քարտերի թիվը կազմել է 2 460 333, որոնցով կատարվել է 18 154 229 գործարք, որը 2019թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 33.8%-ով:
Աճ է գրանցվել նաեւ վճարային քարտերով գործարքների ծավալների մասով։ 2020թ-ի առաջին եռամսյակում այն կազմել է 592 174 մլն դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 110 389 մլն դրամով կամ 22.9%-ով։
Զգալիորեն աճել է անկանխիկ գործարքների քանակն ու ծավալը։ Մասնավորապես՝ եթե ընթացիկ տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ կանխիկ գործարքներն ավելացել են 2.4%-ով, ապա անկանխիկ գործարքների քանակը համապատասխանաբար ավելացել է։
2020թ. առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կանխիկ գործարքների ծավալն ավելացել է 13.3%-ով, իսկ ահա անկանխիկ գործարքների ծավալն ավելացել է 53.4%-ով։
Հատկանշական է նաեւ, որ 2020թ-ի առաջին եռամսյակում քարտերով անկանխիկ գործարքների կշիռը ընդամենը մանրածախ առեւտրում գրանցել է պատմական առավելագույն ցուցանիշը` կազմելով 55.9%, երբ 2019թ-ի առաջին եռամսյակում այս նույն ցուցանիշը եղել է ընդամենը 36.6%:
Գծապատկերից նաեւ երեւում է, որ 2020թ. առաջին եռամսյակում, ընդամենը երեք ամսվա ընթացքում, այս ցուցանիշը գրեթե կրկնակի է աճել, քան նախորդող 4 տարիների ընթացքում տարեկան աճերն են:
«Այստեղ նույնպես արձանագրվում է, որ Հայաստանում առաջին անգամ քարտով կատարվող անկանխիկ գործարքները գերազանցել են կանխիկով կատարվող մանրածախ առեւտրի ծավալներին: Ամբողջ աշխարհում վճարային գործիքներով՝ այդ թվում նաեւ քարտերով գործարքները թե՛ ծավալային եւ թե՛ քանակական առումով տարեցտարի ավելանում են: Հայաստանում միայն առաջին եռամսյակում եւ մասնավորապես մարտ ամսին (COVID-19-ով պայմանավորված) գրանցված աճի ցուցանիշները եւս փաստում են, որ մարդիկ գիտակցում են՝ անկանխիկ գործառնություններն ի թիվս մի շարք այլ առավելությունների, նաեւ ավելի ապահով են առողջապահական տեսանկյունից: Ըստ այդմ, հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները, կարելի է ենթադրել, որ տենդենցը կպահպանվի նաեւ հաջորդող ամիսների ընթացքում»,- նշված է Հայաստանի բանկերի միության վերլուծության մեջ։
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: