«Հայաստան» համահայկական հիմնադրամից տեղեկացնում են, որ չնայած ներկայիս համաշխարհային ճգնաժամին՝ հազարավոր մարդիկ աշխարհի տարբեր անկյուններից շարունակում են աջակցել հիմնադրամին։ Այսպես, «Միասին հաղթահարենք համաճարակը» նախաձեռնության շրջանակներում ս.թ. հունիսի 3-ի դրությամբ, հավաքագրվել է ավելի քան $376,000, որից $230,000-ն արդեն ուղղվել է համաճարակի դեմ պայքարին։ Նյութին կից լուսանկարը ցույց է տալիս դրամական նվիրատվությունների աշխարհագրությունն առ 31.05.2020թ.։«Խորին շնորհակալություն 700 անհատ նվիրատուներին եւ կազմակերպություններին, ինչպես նաեւ աշխարհասփյուռ 15 հայկական համայնքներինվստահության եւ շարունակական աջակցության համար։Ի լրումն առողջապահական ոլորտին տրամադրված $230,000 աջակցությանը, Հիմնադրամի տեղական մարմինների շնորհիվ շուրջ $250,000 արժողությամբ բժշկական պարագաներ եւ սարքավորումներ արդեն նվիրաբերվել են Հայաստանի եւ Արցախի առողջապահական ոլորտին։ Համահայկական շարունակական աջակցությանը կարող եք մասնակցել մեր առցանց հարթակում»,- ասված է հաղորդագրության մեջ: Tweet Դիտում՝ 957