IDBank-ը հորդորում է բանկ այցելել ծայրահեղ անհրաժեշտության դեպքում

03.06.2020 | 13:52 Գլխավոր էջ / Նորություններ /
#IDBank #հեռավար սպասարկում
IDBank-ը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասված է.

«Հարգելի հաճախորդներ, հաշվի առնելով համավարակով պայմանավորված իրավիճակը`եւս մեկ անգամ խնդրում եւ հորդորում ենք օգտվել IDBank-ի հեռավար սպասարկման ամբողջական գործիքակազմից։

Բանկային ցանկացած գործարք իրականացնելու, վճարումներ կատարելու նպատակով բանկ այցելելու անհրաժեշտություն չկա։ IDBanking.am առցանց հարթակի, Idram հավելվածի միջոցով ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է ներբեռնել Idram հավելվածը կամ օգտվել IDBanking.am առցանց հարթակից։

Ծայրահեղ անհրաժեշտության դեպքում բանկ այցելելիս խնդրում ենք կրել դիմակ եւ ձեռնոցներ, պահպանել սոցիալական հեռավորություն։

IDBank-ն իր հերթին իրականացնում է անհրաժեշտ բոլոր միջոցառումները հաճախորդների եւ աշխատակիցների առողջության պահպանման համար՝ բոլոր տարածքները պարբերաբար ախտահանվում եւ օդափոխվում են, աշխատակիցներն ապահովված են անվտանգության բոլոր միջոցներով։ Առո՛ղջ եղեք»։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 7422

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW