Տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 1.7%-ով
25.05.2020 | 15:54 Գլխավոր էջ / Նորություններ /


Համեմատության համար նշենք, որ ցուցանիշի աճը 2019թ. հունվար-ապրիլ ամիսներին 2018թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ կազմել էր 7%:
ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշների համաձայն՝ 2020թ. հունվար-ապրիլին նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 4.2%-ով, իսկ շինարարության ծավալը նվազել է 21.9%-ով:
Առեւտրի շրջանառությունը հաշվետու ամիսների տվյալներով նվազել է 8.6%-ով, իսկ ծառայությունների ծավալն առանց առեւտրի աճել է 0.1%-ով:
Էլեկտրաէներգիայի արտադրությունն ավելացել է 10.3%-ով:
Սպառողական գների եւ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսները հաշվետու ժամանակահատվածում աճել են 0,1%-ով: 2020թ. հունվար-ապրիլին 2019թ. հունվար-ապրիլի համեմատ գրանցվել է միջին ամսական անվանական աշխատավարձի աճ 9.3%-ի չափով (պետական՝9.1%, ոչ պետական՝ 8.8%):
Արտաքին առեւտրաշրջանառության ծավալը հաշվետու ժամանակատատվածում նվազել է 10.4%-ով: Ընդ որում, արտահանման ծավալը նվազել է 8.1%-ով, իսկ ներմուծման ծավալը ՝ 11.5%-ով:
Այվազյան Աննա
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: