Լույս է տեսել Մանթաշյանցի մասին պատմող «Կովկասի արքան» գիրքը
22.05.2020 | 11:59 Գլխավոր էջ / Նորություններ /


Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը, հեղինակը Արմեն Գասպարյանն է, նա գրել է բնագիրը ռուսերեն տարբերակով: Հայերեն տարբերակը ներկայացվում է ժամանակակից գրող Դավիթ Սամվելյանի խմբագրությամբ եւ թարգմանությամբ:
«Քըրք Քըրքորյանին եւ Գալուստ Գյուլբենկյանին նվիրված գրքերի լույս ընծայումից հետո հաջորդ բարերարը, որի մասին մեր գիրք ենք հրապարակում՝ Ալեքսանդր Մանթաշյանցն է»,- ասել է «Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանը:
Ալեքսանդր Մանթաշյանցը եղել է բարեգործ-գործարար, որի հետ հաշվի են նստել ժամանակի հզորները՝ բարոն Էդմոն դը Ռոտշիլդը, Ալֆրեդ Նոբելը, Գալուստ Գյուլբենկյանը եւ մյուսները:
Վերջին լուրեր
04.04.2025 | 17:24 Նորություններ
04.04.2025 | 12:35 Նորություններ
04.04.2025 | 10:27 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: