Պետությունը մինչեւ 50 մլրդ դրամի ներդրում կանի մասնավոր ոլորտում

21.05.2020 | 15:59 Գլխավոր էջ / Նորություններ /
#ներդրում #մասնավոր ոլորտ
Կառավարությունն այսօր հաստատել է 80 մլրդ դրամ հանրագումարով տնտեսական երկարաժամկետ զարգացմանն ուղղված ծրագրերի շրջանակում առաջին ծրագիրը:

Հաշվի առնելով կորոնավիրուսի համաճարակի հետեւանքով առաջացած տնտեսական իրավիճակը, ՀՀ կառավարությունը ձեռնամուխ է լինում սեփական մասնակցությամբ խթանել ռազմավարական նշանակություն ունեցող ներդրումների իրականացմանը:

Ներդրումներն իրականացվելու են պետության կողմից համաֆինանսավորման տրամաբանության ներքո ՝ մասնավոր կազմակերպությունների առկա եւ հնարավոր ռիսկերը կիսելու եւ ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով։

«Ձեռնարկատեր+Պետություն հակաճգնաժամային ներդրումներ» ներդրումային ֆոնդը հանդիսանում է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի դուստր կազմակերպություն, որի 100 տոկոս բաժնետեր է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը։

Առաջարկվում է դիտարկել մինչեւ 50 միլիարդ ՀՀ դրամի չափով ներդրում Ֆոնդի փայերի ձեռքբերման նպատակով՝ կատարելով փայի ձեռք բերումը տասը մասնաբաժիններով՝ յուրաքանչյուրը մինչեւ 5  միլիարդ ՀՀ դրամ։

Մեկ առեւտրային կազմակերպությունում, ինչպես նաեւ փոխկապակցված ընկերություններում Ֆոնդի մասնակցության հանրագումարը պետք է կազմի առնվազն 1 մլն ԱՄՆ դոլարին եւ առավելագույնը 2 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:
Դիտում՝ 2085

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW