Փոքր բիզնեսի աջակցության 50 ծրագրի համար կտրմադրվի 50 մլն դրամ
11.05.2020 | 18:02 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://www.meathenterprise.ie/

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնել են, որ կորոնավիրուսի համավարակի հետեւանքով աշխատաշուկայում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Զբաղվածության պետական գործակալության Փոքր բիզնեսի աջակցությունծրագրի պահանջարկը մեծացել է:
Եվս 10 մլն դրամ հատկացվել է խորհրդատու կազմակերպության ծառայություն ձեռք բերելու նպատակով: Արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ տեղաշարժման սահմանափակումները պահպանելու, միաժամանակ ծրագրերի ֆինանսավորումը չուշացնելու նպատակով` խորհրդատու կազմակերպության՝ «Աութսորս» ՍՊԸ-ի հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ ծրագրի առաջին փուլը՝ մեկամսյա խորհրդատվական դասընթացը, կազմակերպել հեռավար եղանակով: Այս պահին կազմակերպության կողմից ուսուցում է անցնում 33 մարդ:
Ծրագրում ընդգրկվելու ցանկություն հայտնած քաղաքացիների հետ իրականացվում է դասընթաց, աջակցություն է ցուցաբերվում բիզնես-պլաններ կազմելու հարցում, գնահատվում ներկայացված բիզնես-պլանները, որից հետո 1 տարի շարունակ ուղեկցվում է ֆինանսավորված բիզնեսների գործունեությունը: Զբաղվածության պետական գործակալությունը ֆինանսավորում է միայն Խորհրդատու կազմակերպության դրական գնահատականին արժանացած ծրագրերը:
Ծրագրի տեւողությունը երկու տարի է, իսկ սեզոնային աշխատանքի դեպքում՝ 24 ամիս: Ծրագրով տրամադրվող աջակցության առավելագույն չափը մեկ միլիոն դրամ է:
2014-2019թթ. ծրագրով ձեռնարկատիրական գործունեություն է սկսել 340 մարդ: 2020թ. հունվարի մեկի դրությամբ նրանց 90 %-ը շարունակում էր իր գործունեությունը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: