Evocabank-ը տեղեկացնում է, որ միացել է Եվրոպական ներդրումային բանկի վարկային ծրագրին, որի շրջանակում վարկային միջոցներ կտրամադրի ՀՀ դրամով 9.5%-ով՝ մինչեւ 7.5 տարի ժամկետով։Evocabank-ի կողմից ֆինանսավորում կտրամադրվի գյուղատնտեսության, գյուղատնտեսական մթերքների վերամշակման, զբոսաշրջության, արտահանումը խթանող եւ արդյունաբերության ոլորտներում գործունեություն իրականացնող Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկություններին (ՓՄՁ) եւ միջին կապիտալիզացիայի կազմակերպություններին:Եվրոպական ներդրումային բանկը (The European Investment Bank, EIB) աշխարհի խոշորագույն ֆինանսական կառույցներից մեկն է եւ Եվրոպական Միության հիմնական վարկային հաստատությունը: Ունենալով ավելի քան 60 տարվա փորձ նախագծերի ֆինանսավորման ոլորտում՝ EIB-ն իրականացնում է նորարարական նախաձեռնությունների, ենթակառուցվածքների զարգացման, փոքր բիզնեսների եւ մի շարք այլ ոլորտների ֆինանսավորում:«Evocabank-ը Հայաստանի առաջին եւ միակ mobile-first բանկն է, որը մատուցում է արագ, պարզ եւ նորարար ծառայություններ եւ առանձնանում է տեղեկատվական նորագույն տեխնոլոգիաների ակտիվ կիրառմամբ:Մենք մշտապես բարելավում եւ ընդլայնում ենք մեր ծառայությունները՝ բարենպաստ պայմաններով առաջարկելով միջազգային բարձր չափանիշներին համապատասխանող ֆինանսավորման գործիքներ»,- նշված է հաղորդագրության մեջ: Tweet Դիտում՝ 5790