ՎՏԲ-Հայաստան Բանկը եւ Visa-ն հայտարարում են անկանխիկ վճարումների ակցիա
05.05.2020 | 17:35 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՎՏԲ-Հայաստան Բանկ

Ինչպես նշել են բանկում, ակցիան մեկնարկել է 2020թ. մայիսի 5-ին եւ կտեւի մինչեւ 2020թ. սեպտեմբերի 5-ը:
«Ակցիայի կանոնները շատ պարզ են. անհրաժեշտ է կատարել անկանխիկ վճարումներ ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa Electron, Visa Classic, Visa Gold եւ Visa Platinum վարկային եւ դեբետային քարտերով ու կուտակել բոնուսային միավորներ: Կուտակված միավորները կարելի է փոխանակել հետաքրքիր նվերով www.gifts.vtb.am կայքում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նվերների ցանկում են՝ iPhone 11 Pro, Apple Watch, AirPods, PowerBank, բրենդային ժամացույցներ, ապարանջաններ ու չարմեր, ինչպես նաեւ կոսմետիկայի, էլեկտրոտեխնիկայի եւ թանկարժեք զարդերի խանութ-սրահների նվեր քարտեր:
Ակցիայի մասնակիցներն անկանխիկ շրջանառության յուրաքանչյուր 1000 դրամի դիմաց ստանում են.
- 1 բոնուսային միավոր՝ Հայաստանում գրանցված առեւտրային կետերում եւ ինտերնետ խանութներում,
- 1,5 միավոր՝ արտերկրում գրանցված առեւտրային կետերում եւ ինտերնետ խանութներում:
Մեկ անկանխիկ գործարքի նվազագույն գումարը 5000 դրամ է, մեկ անկանխիկ գործարքի դիմաց առավելագույն միավորների քանակը` 500:
Բոնուսային միավորներ չեն կուտակվում հետեւյալ գործարքներից.
1. Կոմունալ վճարումներ,
2. Դրամական փոխանցումներ,
3. Մոլախաղերի հետ կապված գործարքներ,
4. Ֆինանսական հաստատություններում եւ պետական բյուջե կատարված այլ վճարումներ:
Ակցիայի շրջանակում մասնակիցն իրավունք ունի փոխանակել իր բոնուսային միավորները նվերի հետ միայն մեկ անգամ:
«ՎՏԲ-Հայաստան Բանկն արտակարգ դրության պայմաններում իր հաճախորդներին խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ թղթադրամներ օգտագործելուց եւ կատարել վճարումներն անկանխիկ:
Ակցիայի մանրամասներին կարելի է ծանոթանալ բանկի պաշտոնական կայքում կամ զանգահարելով բանկի Կոնտակտային կենտրոն` 87-87 հեռախոսահամարով»,- նշել են բանկում:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: