Airbus-ը մշակում է ռումբ հայտնաբերող «էլեկտրոնային քթեր», որոնք կարող են օրերից մի օր վիրուսային հիվանդություններ էլ հայտնաբերել։Ինչպես հաղորդում է Businessinsider-ը, Airbus-ը համագործակցում է Սիլիկոնյան հովտում գործող փոքր բիոտեխնոլոգիական Koniku ստարտափի հետ՝ օդանավակայաններում եւ օդանավերում «էլեկտրոնային քթեր» տեղադրելու համար: «Սենսորներն ի սկզբանե նախատեսված են եղել պայթուցիկ նյութեր հայտնաբերելու համար, սակայն Airbus-ը նպատակ ունի վերափոխել սարքերը, որպեսզի դրանք նաեւ վարակիչ վիրուսներ հայտնաբերեն, ինչպես, օրինակ, COVID-19-ը,»- հայտնել են ընկերությունում։«Մենք մշակել ենք այնպիսի տեխնոլոգիա, որը կարող է հոտ հայտնաբերել․այն օդ է «շնչում» եւ, ըստ էության, հայտնում է, թե ինչ կա օդում»,- ասել է Koniku-ի հիմնադիր Օշիորենոյա Ագաբին։«Այս հեղափոխական նորարարությունը կարող է չափազանց օգտակար լինել, քանի որ COVID-19-ի պատճառով մարդիկ ավելի ու ավելի են զգուշանում ինքնաթիռներով ճանապարհորդել։ Ավիաընկերությունները, իրենց հերթին, ինքնաթիռներում սկսում են իրականացնել սոցիալական հեռավորության պահպանման ընթացակարգեր, ոմանք էլ պատրաստվում են պարտադրել, որպեսզի ուղեւորները թռիչքի ժամանակ դիմակներ կրեն»,- գրում է պարբերականը: Tweet Դիտում՝ 1408