Ջոնսոնը խոսել է երկրորդ ալիքի ռիսկի ու տնտեսական աղետի մասին

28.04.2020 | 09:53 Գլխավոր էջ / Նորություններ /
#Բորիս Ջոնսոն #ճգնաժամ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կորոնավիրուսից ապաքինվելուց հետո առաջին անգամ ուղերձով դիմել է բրիտանացիներին։ Իր խոսքում նա մասնավորապես ասել է․

«Հիմա մենք սկսում ենք կոտրել իրավիճակը։ Եթե այս վարակը՝ մեր ֆիզիկական թշնամին է, անսպասելի եւ անտեսանելի կողոպտիչը, ինչի մասին ես կարող եմ խոսել՝ ելնելով սեփական փորձից, ապա հիմա այն պահն է, երբ մենք միասին պետք է տապալենք իրեն գետնին։ Մեզ մոտ ստեղծվել է նման հնարավորություն։ Սա այն պահն է, երբ մենք պետք է օգտվենք մեր առավելություններից։ Բայց սա նաեւ առավելագույն ռիսկի պահ է։


Ես հասկանում եմ, որ դուք անհամբեր եք։ Կիսում եմ ձեր վախերը։ Հասկանում եմ, որ առանց մասնավոր հատվածի, առանց հարուստ մարդկանց համառության եւ պատասխանատվության այս երկրում չի լինի ոչ մի տնտեսություն, չեն լինի գումարներ՝ մեր պետական ծառայություններին, ազգային առողջապահական ծառայությանը վճարելու համար։ Եվ այո, ես տեսնում եմ լոքդաունի երկարաժամկետ հետեւանքները նույնքան պարզ, որքան ուրիշները։ Այնպես որ, լիովին կիսում եմ ձեր տագնապը։ Սա նաեւ կառավարության տագնապն է։

Մենք պետք է նաեւ գիտակցենք, որ գոյություն ունի երկրորդ ալիքի ռիսկը, այս վարակի տարածման նկատմամբ վերահսկողության կորուստի ռիսկը, եւ սա կլինի ոչ միայն հիվանդությունների ու մահերի նոր ալիք, այլեւ տնտեսական աղետ։

Ես խնդրում եմ ձեզ զինվել համբերությամբ, քանի որ հավատում եմ, որ հիմա մենք մոտենում ենք ճգնաժամի առաջին փուլի ավարտին, եւ, չնայած բոլոր տառապանքներին, մենք մոտ ենք նրան, որպեսզի հաջողենք»։
Դիտում՝ 3077
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW