Սիլուանով․ Ազգային բարեկեցության հիմնադրամի միջոցները կհերիքեն մինչեւ 2024 թ․

20.04.2020 | 08:43 Գլխավոր էջ / Նորություններ /
#Անտոն Սիլուանով #Ազգային բարեկեցության հիմնադրամ
Այս դժվար ժամանակներում երկրին անհրաժեշտ են կուտակած պաշարներ։ Ազգային բարեկեցության հիմնադրամի միջոցները կհերիքեն մինչեւ 2024 թվականը։

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը՝ «Ռոսիա 1» հեռուստաալիքով հեռարձակվող «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդմանը տված հարցազրույցում։

«Առաջին հերթին, դա Ազգային բարեկեցության հիմնադրամի փողերն են։ Դա մոտ 2 տրլն ռուբլի է։ Այս դժվար ժամանակներում միջոցները, կուտակած պաշարները առավել քան երբեւէ անհրաժեշտ են»,-ասել է ֆինանսների նախարարը։

«Հաշվի առնելով ընթացիկ տարվա բոլոր ծախսերը, տարվա վերջին Ազգային բարեկեցության հիմնադրամում մենք սպասում ենք շուրջ 7 տրլն ռուբլի։ Եթե դիտարկենք այսօրվա նավթի գները, ապա մինչեւ 2024թ․ այդ ռեսուրսը բավարար կլինի»,- ավելացրել է նա։
Դիտում՝ 3098

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW