Կորոնավիրուսի տարածման հետեւանքով Իտալիայի տուրիստական ոլորտի կորուստները 2020թ. վերջին կարող են կազմել շուրջ €120 մլրդ:Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, նման կարծիք է հայտնել Confturismo մասնագիտական ասոցիացիայի նախագահ Լուկա Պատանեն:«Սակավ հոռետեսական կանխատեսումներով՝ €200 մլրդ ընդհանուր շրջանառությունը, որն ուղղակի եկամուտների եւ տնտեսության այլ հատվածների վրա անուղղակի ազդեցության տեսքով գեներացնում է տուրիստական ոլորտը, կնվազի շուրջ 60%-ով՝ սկսած այսօրվանից մինչեւ ընթացիկ տարվա վերջ»,- ասել է նա:Լուկա Պատանեն նաեւ նշել է, որ մարտից մինչեւ մայիս ընկած ժամանակահատվածում զբոսաշրջիկների քանակը կնվազի ավելի քան 30 մլն-ով: Tweet Դիտում՝ 3469