Արդշինբանկը կֆինանսավորի իր հաճախորդ 3300 տարեցների համար պարենային ապրանքների ձեռքբերումը
27.03.2020 | 16:40 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Արդշինբանկ

Բանկում նշել են, որ երեւանցի թոշակառուներին սննդով լի տոպրակներն անվճար տեղ կհասցնի ՍԱՍ սուպերմարկետի առաքման ծառայությունը: Բանկի աշխատակիցները նույնպես կմասնակցեն այդ գործին: Փաթեթը կներառի մակարոնեղեն, հացահատիկային ապրանքներ, բուսական յուղ, պահածոյացված բանջարեղեն, ալյուր, շաքարավազ եւ այլ ապրանքներ: Մարզերի կենսաթոշակառուներին դրամական օգնությունը կփոխանցվի կենսաթոշակային քարտերին:
«Երկրի համար այս լարված օրերին մեր բանկի ուշադրությունը բեւեռված է տարեցների վրա, որոնք առավել ռիսկային խումբ են համարվում հատկապես Երեւանում: Եվ պատահական չէ, որ նրանց լրացուցիչ նեղություն չպատճառելու համար Բանկն իր միջոցներով ձեռք է բերում առաջին անհրաժեշտության մթերքներ եւ այն մեր գործընկերոջ օգնությամբ հասցվում է հասցեատերերին, իսկ մարզերի՝ համապատասխան տարիք ունեցող կենսաթոշակառուներին տրվում է դրամական օգնություն:
Առողջություն եւ համբերություն ենք մաղթում մեր հայրենակիցներին: Վստահ ենք, որ մեր բազում դժվարություններ տեսած ժողովուրդը կհաղթահարի նաեւ այս փորձությունը: Մենք հույս ունենք, որ այս օրերը արագ կանցնեն եւ կյանքը կվերադառնա իր նորմալ հուն»,- մեկնաբանել է Արդշինբանկի նախագահ Արտակ Անանյանը:
Արդշինբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: