Ամերիաբանկը 20 մլն դրամ է հատկացրել «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցին

20.03.2020 | 23:21 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամերիաբանկ #կորոնավիրուս

Ամերիաբանկը՝ կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման եւ հաղթահարմանն ուղղված միջոցառումներին աջակցելու նպատակով, 20 մլն դրամ է հատկացրել  «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի բուժանձնակազմին խրախուսելու նպատակով:  

«Ամերիաբանկը, որպես կորպորատիվ բարձր պատասխանատվություն ունեցող ընկերություն, որոշում է կայացրել  գումարը տրամադրել ավելի քան 200 բուժաշխատողների, ովքեր այս օրերին աշխատում են գերծանրաբեռնված եւ հաճախ ռիսկային պայմաններում: 

Բանկը առաջնորդվում է բացառապես առողջ հանրություն ունենալու առաջնայությամբ եւ գտնում է, որ համատեղ ջանքերով ու օգնությամբ կարող ենք հաղթահարել նոր մարտահրավերները միասին: 

Այս օրերին Ամերիաբանկը իրականացրել է եւ շարունակում է իրականացնել մի շարք միջոցառումներ` ստեղծված իրավիճակում իր ներդրումն ունենալով ինչպես վարակի տարածումը կանխարգելելու, այնպես էլ աշխատակիցների եւ հաճախորդների առողջությունն ու անվտանգությունը պահպանելու գործում: Բանկը տրամադրում է «վարկային արձակուրդ» ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, ինչպես նաեւ մի շարք այլ արտոնություններ` հեռահար սպասարկման ոլորտում»,- նշված է հայտարարության մեջ: 

Դիտում՝ 1526

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW