«Նորման Կրեդիտ» ՈՒՎԿ-ն դիմում է իր հաճախորդներին

20.03.2020 | 11:40 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Նորման Կրեդիտ» #վարկեր #մարումներ
Հոգ տանելով աշխատակիցների եւ հաճախորդների մասին, եւ ելնելով նոր կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրավիճակից՝ «Նորման Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն որոշում է կայացրել, որ`

- Հյուրատնային, տուրիստական, ռեստորանային, զվարճանքի, նմանատիպ եւ հարակից բիզնեսների ոլորտում գործող՝ Վարկային կազմակերպության իրավաբանական անձ հաճախորդները, որոնց եկամուտները (հասույթները) նվազել են իրենցից անկախ հանգամանքների բերումով, եւ որի հետեւանքով դժվարացել է վարկային պարտավորությունները պայմանագրին համապատասխան կատարելը, կարող են իրենց դիմումները ներկայացնել «Նորման Կրեդիտ» ՈՒՎԿ պաշտոնական էլեկտրոնային հասցեին` info@normancredit.am՝ վարկային պարտավորությունների հետ կապված անհատական մոտեցում ստանալու նպատակով:

- Ֆիզիկական անձիք եւ անհատ ձեռներեց հանդիսացող հաճախորդները, որոնք չունեն գործող ժամկետանց պարտավորություններ, սկսած սույն թվականի մարտի 16-ից, երկու ամսվա ընթացքում հերթական մարումներ եւ վճարներ չիրականացնելու դեպքում չեն համարվելու ժամկետանց, եւ հետեւաբար՝ տույժ, տուգանքներ չեն հաշվարկվելու: Պարտավորությունների կատարման համար կսահմանվի նոր ժամանակացույց: Իսկ այն հաճախորդները, որոնք արդեն իսկ ունեն գործող ժամկետանց պարտավորություններ, կարող են իրենց դիմումները ներկայացնել «Նորման Կրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ պաշտոնական էլեկտրոնային հասցեին` info@normancredit.am՝ վարկային պարտավորությունների հետ կապված անհատական մոտեցում ստանալու նպատակով:

«Միաժամանակ, հորդորում ենք բոլոր այն հաճախորդներին, որոնք ունեն հնարավորություն ժամանակին կատարելու իրենց վճարումները, դրանք չհետաձգել, կատարել վճարումները ժամանակին, խուսափելու համար հետագայում ամսական կտրվածքով վարկային բեռի ավելացումից։

Հաճախորդներին, որոնք կշարունակեն իրենց պարտավորությունների կատարումը ժամանակացույցի համաձայն, հորդորում ենք վճարումները կատարել առցանց եղանակով՝ վճարահաշվարկային համակարգերից եւ հավելվածներից Telcell, EasyPay, iDram, uPay:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝ +37411999910, +37444999920 կամ հաղորդագրություն գրել մեր ֆեսբուքյան էջին»,- նշել են ընկերությունում:
Դիտում՝ 2223
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW