ԱԶԲ-ն COVID 19-ի դեմ պայքարի համար $6,5 մլրդ է հատկացրել
19.03.2020 | 14:38 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ chinadaily.com.cn

«Այս պանդեմիան դարձել է մեծ համաշխարհային ճգնաժամ։ Այն պահանջում է հուժկու գործողություն ազգային, տարածաշրջանային եւ համաշխարհային մակարդակներում: Մեր անդամ երկրների եւ գործընկեր հաստատությունների հետ սերտ երկխոսության հիման վրա մենք տեղաբաշխում ենք $ 6,5 մլրդ չափով հակաճգնաժամային միջոցառումների այս փաթեթը՝ անդամ երկրների հրատապ կարիքները բավարարելու նպատակով»,- ասել է ԱԶԲ-ի նախագահ Մասացուգու Ասակավան:
Նա շեշտել է, որ ԱԶԲ-ն պատրաստ է հընթացս տրամադրել լրացուցիչ ֆինանսական աջակցություն եւ տնտեսական քաղաքականության հարցերով խորհրդատվություն՝ իրավիճակով պահանջվող բոլոր դեպքերում՝ ի լրումն $6,5 մլրդ փաթեթի։
Նախնական փաթեթը ներառում է մոտավորապես $3,6 մլրդ պետական երաշխիքներով գործառնություններում՝ նախատեսված պանդեմիայի առողջապահական եւ տնտեսական հետեւանքների մասով բազմաթիվ արձագանքների համար, եւ $1,6 մլրդ առանց պետական երաշխիքի գործառնություններում՝ նախատեսված միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունների, տեղական եւ տարածաշրջանային առեւտրի, ինչպես նաեւ անմիջական ազդեցության ենթարկված ընկերությունների համար։
ԱԶԲ-ն կհամախմբի նաեւ $1 մլրդի չափով գումար կոնցեսիոն միջոցներում՝ ընթացիկ ծրագրերից կատարվող վերաբաշխումների եւ չնախատեսված իրավիճակների դեպքում հնարավոր կարիքները գնահատելու միջոցով։ ԱԶԲ-ն կտրամադրի $40 մլն դոլար տեխնիկական աջակցության եւ արագ դրամաշնորհների համար։
ԱԶԲ-ն կշարունակի ուժեղացնել իր սերտ համագործակցությունը Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի, տարածաշրջանային զարգացման բանկերի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության եւ հիմնական երկկողմ ֆինանսավորող գործակալությունների, այդ թվում՝ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության, ինչպես նաեւ՝ ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնների, եւ մասնավոր հատվածի կազմակերությունների հետ՝ իր կողմից COVID-19-ին արձագանքման արդյունավետ իրագործումն ապահովելու նպատակով։
Փետրվարի 7-ին, իր կողմից COVID-19-ին առաջին արձագանքումից ի վեր ԱԶԲ-ն տրամադրել է ավելի քան $225 մլն դոլար՝ ԶԱԵ-ներում կառավարությունների եւ բիզնեսների հրատապ կարիքները բավարարելու նպատակով։
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: