Ռուսաստանցիների շրջանում հարցվածների շուրջ 64%-ը գրասենյակային աշխատանքն ավելի արդյունավետ է համարում, քան հեռահարը: Ընդ որում, հարցվածների 16%-ն արդեն հեռահար է աշխատում, իսկ 17%-ն առաջարկ է ստացել ղեկավարության կողմից աշխատել տանից, սակայն շարունակում է հաճախել գրասենյակ:Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, հարցվածների շուրջ 40%-ը նշում է, որ տանից աշխատելը կխանգարի իրենց հասանելիություն ստանալ աշխատանքային գործիքներին, տվյալների բազային կամ փաստաթղթերին:22%-ը հայտնել է, որ սառնարանը, մահճակալը եւ ոչ աշխատանքային մթնոլորտն ազդում են իր արտադրողականության վրա: Միաժամանակ, հարցվածների 13,2%-ը նշել է, որ բնականոն աշխատանքի համար իրեն անհրաժեշտ է գրասենյակային տեխնիկա, իսկ 6%-ը նշել է տան ինտերնետի՝ դանդաղ լինելու մասին:Հարցման արդյունքներով՝ ղեկավարների 18%-ից ավելին դժգոհ է, որ տանից աշխատելը կստիպի չեղարկել բոլոր անձնական հանդիպումները հաճախորդների հետ, 11%-ն անկեղծացել է, որ վախենում է կորցնել վերահսկողությունը ենթակաների նկատմամբ, իսկ 23%-ի մոտ դժվարություններ են առաջանում խնդիրների հեռահար առաջադրման հետ: Միաժամանակ, ամեն 10-րդը նշել է, որ հեռահար աշխատանքում իրեն վախեցնում է մեսենջերներում չատերի մեծ քանակությունը: Tweet Դիտում՝ 4464