Ելնելով նոր կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված իրավիճակից՝ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը որոշում է կայացրել ս.թ. մարտի 16-ից մինչեւ ապրիլի 30-ը ներառյալ (անհրաժեշտության դեպքում նշված ժամկետները կվերանայվեն) վարկային պարտավորությունները չկատարելու դեպքում որեւէ տույժ եւ տուգանք չսահմանել ֆիզիկական եւ իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդների նկատմամբ: Ինչպես նշել են բանկում, պարտավորությունները չեն համարվի ժամկետանց, դրանց կատարման համար կսահմանվի նոր ժամանակացույց։Իրավաբանական անձանց եւ անհատ ձեռներեցներին բանկը կցուցաբերի անհատական մոտեցում՝ աջակցելով նրանց մոտ առաջացած խնդիրների լուծմանը: Բանկի աշխատակիցները կապ կհաստատեն գործընկերների հետ՝ ողջամիտ լուծումներ տրամադրելու նպատակով։Այն հաճախորդները, ովքեր ցանկանում են իրենց վարկային պարտավորությունները կատարել պայմանագրով սահմանված ժամկետում, բանկում հորդորել են օգտվել`- Բանկի 24/7 ռեժիմով աշխատող վճարային տերմինալներից, տերմինալների հասցեները կարող եք գտնել այս հղումով, - ACBA Mobile բջջային հավելվածի ծառայություններից,- Կարող եք օգտվել նաեւ մեր գործընկեր կազմակերպությունների հեռահար ծառայություններից, մասնավորապես՝ TelCell, EasyPay, Mobidram եւ Idram վճարային տերմինալներից:Բանկի բոլոր մասնաճյուղերը գործում են հատուկ ռեժիմով (բացառությամբ «Էջմիածին» եւ «Մեծամոր» մասնաճյուղերի, որոնք մարտի 16-ից ժամանակավորապես չեն գործի):«Բանկը հորդորում է մասնաճյուղեր մոտենալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Այն բոլոր դեպքերում, երբ, այնուամենայնիվ Ձեզ գործարք իրականացնելու համար անհրաժեշտ է այցելել Բանկի մասնաճյուղ, կրկին խնդրում ենք պահպանել հետեւյալ կանոնները՝- Գործարք կատարելուց առաջ եւ հետո ախտահանել ձեռքերը բանկի մասնաճյուղերում առկա հատուկ միջոցներով,- Կրել բժշկական պաշտպանիչ դիմակներ եւ ձեռնոցներ,- Աշխատակիցների եւ այլ հաճախորդների միջեւ պահպանել պատշաճ հեռավորություն,- Հնարավորության դեպքում խուսափել մանկահասակ երեխաների հետ մասնաճյուղեր այցելելուց:Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը պատասխանատու եւ հոգատար մոտեցում է դրսեւորում ինչպես իր հաճախորդների ու աշխատակիցների, այնպես էլ ֆինանսական համակարգի եւ մեր պետության անվտանգության ու կայունության հանդեպ։Հարցերի դեպքում կարող եք զանգահարել բանկի շուրջօրյա գործող հեռախոսահամարներին՝ 010 31 88 88, 010 31 99 99 կամ հաղորդագրություն գրել բանկի ֆեյսբուքյան էջին»,- ասված է բանկի հայտարարության մեջ: Tweet Դիտում՝ 6700