Ամերիաբանկը, կորոնավիրուսի կանխարգելման նպատակով, ինչպես նաեւ խուսափելով բանկի մասնաճյուղերում մարդկանց կուտակումներից՝ որոշում է կայացրել բանկի բոլոր ֆիզիկական անձ եւ անհատ ձեռնարկատեր հանդիսացող հաճախորդներին ս.թ. մարտի 13-ից մինչեւ մայիսի 13-ը ներառյալ տրամադրել «վարկային արձակուրդ»: «Ֆիզիկական անձ եւ անհատ ձեռնարկատեր հանդիսացող բոլոր անձիք այդ ժամանակահատվածում կարող են չկատարել իրենց վարկերի հերթական մարումները, ներառյալ՝ մայր գումարները, հաշվեգրված տոկոսագումարները, սպասարկման եւ այլ վճարները, ինչը չի հանգեցնի որեւէ բացասական հետեւանքի:Ֆիզիկական անձ եւ անհատ ձեռնարկատեր հանդիսացող հաճախորդների տոկոսադրույքները կհաշվարկվեն եւ կբաշխվեն վարկերի մնացած ամիսների վրա` համաձայն նոր կազմված ժամանակացույցի, որը հաճախորդները կարող են ստանալ իրենց կողմից նախապես ընտրված հաղորդակցման եղանակով: Ամերիաբանկը շարունակում է հորդորել իր բոլոր հաճախորդներին` օգտվել բանկի հեռահար սպասարկման ծառայություններից եւ 24/7 Կոնտակտ կենտրոնից` զանգահարելով +374 10 561111»,- ասված է հաղորդագրությունում: Tweet Դիտում՝ 3153