“Յունիբանկը” մրցանակների հերթական խաղարկումն է անցկացրել ավանդատուների միջեւ

07.02.2008 | 13:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 7 փետրվարի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. “Յունիբանկն” մրցանակաների հերթական խաղարկումն է անցկացրել “Յունիբանկ-կուտակային” ավանդով իրենց միջոցները տեղադրած ավանդատուների միջեւ:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են “Յունիբանկի” մամլո ծառայությունում, խաղարկվել է 50 մրցանակ, որոնցից գլխավորը 1 մլն դրամ մնացորդով Visa Gold պլաստիկ քարտն էր:

“Յունիբանկ-կուտակային” ավանդով խաղարկումներն անց են կացվում յուրաքանչյուր եռամսյակը մեկ, ընդ որում, բոլոր ավանդատուները կարող են մասնակցել խաղարկություններին մի քանի անգամ, մինչեւ ավանդային պայմանագրի ժամկետի ավարտը:

Այս անգամ խաղարկմանը մասնակցել են մինչեւ 2007 թվականի դեկտեմբերի 31-ն ավանդային պայմանագրեր կնքած ավանդատուները:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 7415

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW