Վրաստանը մտադիր է թողարկել $500 մլն-ի եվրոպարտատոմսեր

05.02.2008 | 13:36 Գլխավոր էջ / Նորություններ /

Վրաստանի կառավարությունը նախատեսում է թողարկել 5-ից 10 տարի շրջանառության ժամկետով $500 մլն գումարի եվրոպարտատոմսեր, հայտնել է վարչապետ Վլադիմիր Գուրգենիձեն:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը` վկայակոչելով “Նովոստի-Գռուզիին”, հանդես գալով Վրաստանի խորհրդարանում, Գուրգենիձեն հայտնել է, որ տեղաբախշման կազմակերպման համար բանակցություններ են վարվում վեց բանկերի հետ` Citigroup, Deutsche Bank, JP Morgan, Credit Suisse, USB, Merrill Lynch, որոնցից Վրաստանի իշխանությունները կընտրեն երկու կազմակերպիչների:

“Պարտատոմսերից ստացված միջոցները կուղվեն Վրաստանում գազապահոցի եւ դեպի Թուրքիա էլեկտրաէներգիայի արտահանման ծավալի բարձրացման նպատակով նոր բարձրավոլտ գծերի կառուցման ֆինանսավորման համար”,- ասել է Գորգենիձեն:

Դիտում՝ 8663
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW