ՀՀ վարչապետը կմեկնի Վրաստան

02.03.2020 | 12:45 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վրաստան #Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 3-4-ը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան:

ՀՀ կառավարության հաղորդագրության համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ կունենա Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի եւ Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ:

Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիի «Հերոսների» հրապարակում ծաղկեպսակ կդնի հուշակոթողին եւ հարգանքի տուրք կմատուցի:

Նախատեսված է նաեւ  վարչապետի հանդիպումը Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Դիտում՝ 8175

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW