Հայաստանի ֆինանսների նախարարն ասել է, որ KfW-ն “հուսալի գործընկեր” է

04.02.2008 | 13:36 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան, 4 փետրվարի /ՄԵԴԻԱՄԱՔՍ/. Հայաստանի Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Երեւանում գտնվող KfW բանկային խմբի փոխնախագահ Ռոնալդ Զիլլերին:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են Հայաստանի Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության մամլո ծառայությունում, Վարդան Խաչատրյանը հանդիպմանը նշել է, որ KfW բանկային խումբը հանդես է գալիս որպես Գերմանիայի եւ Հայաստանի կառավարությունների միջեւ տնտեսական կայուն փոխգործակցության զարգացման հուսալի գործընկեր:

Ռոլանդ Զիլլերը հայտնել է, որ KfW-ն մասնակցում է “Պրոկրեդիտ” բանկերի համաշխարհային ցանցի ստեղծմանն ու փետրվարի 5-ին կկայանա այդ խմբի հայկական բանկի բացումը:

Գերմանիայի կառավարությունը KfW-ի միջոցով շուրջ 150 մլն եվրոյի արտոնյալ վարկեր եւ դրամաշնորհներ է հատկացրել Հայաստանին:
ՄԵԴԻԱՄԱՔՍ

Դիտում՝ 7266

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW