Փաշինյանը խոսել է հարկային փոփոխությունների «համարձակ որոշումների» մասին

18.02.2020 | 16:01 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #Ատոմ Ջանջուղազյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ հարկային փոփոխությունների հետ կապված շատ համարձակ որոշումների են գնալու:

«Մարդիկ պետք է փոխեն հարկ վճարելու նկատմամբ վերաբերմունքը, որ այսօր կա Հայաստանում: ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է համոզված լինի, որ ՀՀ-ում հաստատված է կառավարություն, որը չի գողանում իրենից եւ ընդհանրապես որեւէ տեղից չի գողանում, եւ ոչ միայն կառավարությունը, այլեւ ընդհանրապես ողջ պետական համակարգը՝ վերեւից ներքեւ: Քաղաքացու մոտ պետք է ձեւավորվի համոզմունք, որ պետական իշխանությունը չի գողանում, եւ եթե գողանալու դեպքեր կան, այդ մարդիկ կհայտնաբերվեն եւ կպատժվեն»,- հարկային բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ խորհրդակցության ժամանակ ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ ներկայացված հայեցակարգը պետք է դառնա հարկային բարեփոխումների ռազմավարության հենքը, եւ այն քննարկելիս, լրամշակելիս պետք է խնդիրները դիտարկել երկարաժամկետ լուծումների, ինչպես նաեւ մյուս հայեցակարգային փաստաթղթերի հետ փոխգործելիության ապահովման կտրվածքով:

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն էլ նշել է, որ հայեցակարգի հիմնական նպատակն է ձեւավորել հավասարակշռված մոտեցում, որը կնպաստի տնտեսական զարգացման բարենպաստ պայմանների ստեղծմանը, սոցիալական խնդիրների լուծմանը եւ շրջակա միջավայրի նկատմամբ հավասարակշռված վերաբերմունքի ապահովմանը:
Դիտում՝ 1593

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW