ՀՀ կառավարությունն այսօր հավանություն է տվել ֆիզիկական անձանց կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից ներմուծվող ապրանքների ակնհայտ առեւտրային չափաքանակները նվազեցնելու մասին նախագծին:ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի խոսքով՝ որոշման նպատակն է կանխարգելել ապօրինի ձեռնարկատիրությանն առնչվող ռիսկերը, քանի որ գործնականում առկա է ֆիզիկական անձանց կողմից թույլատրելի չափաքանակների շրջանակում առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման անձնական օգտագործման նպատակով ապրանքների ներմուծման, իսկ հետագայում՝ այդ ապրանքները առեւտրային շրջանառության մեջ ներգրավման ռիսկ: «Օրինակ՝ միս եւ մսի ենթամթերքների, կանթամթերքի, բնական մեղրի ներմուծման համար սահմանված 30 կգ-ն իջեցվում է 25 կգ: Սուրճի, թեյի համար սահմանված 15 կգ-ն իջեցվում է 10-ի»,- նշել է ՊԵԿ նախագահը:Որոշմամբ ներկայացված կարգավորումները տարածվելու են ԵԱՏՄ անդամ պետություններից ապրանքների ներմուծման նկատմամբ: Ապրանքների ցանկին եւ փոփոխված չափաքանակներին կարող եք ծանոթանալ այստեղ: Tweet Դիտում՝ 2692