USAID-ն սկսկել է տեխնիական աջակցության ծրագիրը Ադրբեջանի Ազգային բանկին

29.01.2008 | 13:36 Գլխավոր էջ / Նորություններ /

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունն (USAID) Ադրբեջան է գործուղել իր խորհրդատուներին` Ադրբեջանի Ազգային բանկին (ԱԱԲ) տեխնիկական աջակցություն ցուցաբերելու համար, ասել է ԱԱԲ վիճակագրության եւ հետազոտությունների դեպարտամենտի տնօրեն Էմին Գուսեյնովը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը` վկայակոչելով Տրենդին, խորհրդատվական ծառայությունները կմատուցվեն հինգ ուղղություններով. անձնակազմի կառավարման արդյունավետության բարձրացում, ԱԱԲ մոնետար քաղաքականության մշակում ու իրագործում, բանկային վերահսկողություն, պայքար փողերի լվացման դեմ ու IT-ի ներդրում:

“Արտասահմանցի փորձագետները կօգնեն Ազգային բանկի կենտրոնական տվյալների բազայում ֆինանսական կայունության հետազոտության մեթոբանությանը, դիագնոստիկ հետազոտությանը, էկոնոմետրիկ մոդելավորման եւ ընդհանուր մակրոտնտեսական տեսությանը վերաբերող դասընթացների մշակմանը”,- ասել է Էմին Գուսեյնովը:

Տեխնիկական աջակցությունը նախատեսված է երկու տարի ժամկետով: USAID-ն տեխնիական աջակցություն է ցուցաբերում ԱԱԲ-ին արդեն երկրորդ տարին. առաջին ծրագիրն ավարտվել էր 2007 թվականի հունիսին: Նոր ծրագրի շրջանակներում տեխնիկական աջակցությունը նախատեսված կլինի ոչ միայն Ազգային բանկի, այլեւ Ադրբեջանի տնտեսական զարգացման նախարարության համար:

Դիտում՝ 6742
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW