Փոխվարչապետը մեկնաբանում է գազի գնի վերանայման մասին լուրերը
20.01.2020 | 17:14 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://novostipmr.com/

Նրա խոսքով՝ հստակ է, որ 2020-ի ամբողջ ընթացքում սահմանին գազի գնի փոփոխություն չի լինելու:
«Պայմանավորվածություն կա նաեւ, որ մինչեւ ապրիլի 1-ը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն սակագնի վերանայման հայտ չի ներկայացնի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով: Հիմա ընթանում են քննարկումներ, որոնք դեռ ամփոփված չեն»,- ասել է փոխվարչապետը:
Մհեր Գրիգորյանը չի բացառել, որ ապրիլի 1-ից հետո ընկերությունը հնարավոր է՝ հայտ ներկայացնի:
«Այստեղ կա նաեւ ներդրումային ծրագրի հարց: Կա պնդում, դատողություն, որ Հայաստանի տարածքում անվտանգ, անխափան եւ արդյունավետ գազի մատակարարում կազմակերպելու համար անհրաժեշտ են ներդրումներ: Հնարավոր է, որ սրա հետ կապված ընկերությունը նոր ասելիք ունենա: Այս պահին միայն կարող եմ վերահաստատել, որ մինչեւ ապրիլի 1-ը սակագի փոփոխություն չի լինելու»,- ասել է Մհեր Գրիգորյանը:
Գազի գինը սահմանին վերջին անգամ բարձրացվել էր 2019-ի հունվարի 1-ից՝ 165 դոլար 1000 խմ-ի դիմաց՝ 2018-ի 150 դոլարի փոխարեն: Հայաստանի ներսում սպառողների համար գազի գինը, սակայն, չի փոխվել: Տնային տնտեսությունների համար այն շարունակում է կազմել 139 դրամ՝ 1 խմ-ի դիմաց (մոտ 290 դոլար՝ 1000 խմ-ի համար):
Վերջին լուրեր
02.04.2025 | 17:49 Նորություններ
02.04.2025 | 15:02 Նորություններ
Ամփոփվել է Fastex-ի աջակցությամբ կայացած Future Economy Summit-ը
02.04.2025 | 11:36 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: