ՊԵԿ-ում ծանոթանում են եվրոպական փորձին

20.01.2020 | 12:24 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #ԵՄ #Միքայել Փաշայան
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի ավելի քան 30 աշխատակիցներ հունվարի 20-22-ը մասնակցում են «Եվրոպական միության լավագույն փորձը հարկային օրենսդրության պահպանման ռիսկերի բացահայտման, որոշման, գնահատման ընթացակարգերի եւ մեթոդների» թեմայով աշխատաժողովին:

Այն իրականացվում է ԵՄ տեխնիկական օժանդակության եւ տեղեկատվության փոխանակման գործիքի (TAIEX) շրջանակում եւ նախատեսված է ՊԵԿ վերապատրաստման համար:

Երեք օրերի ընթացքում ԵՄ փորձագետները կներկայացնեն ռիսկերի բացահայտման, հարկային օրինապահությանն ուղղված ռիսկերի կառավարման ընթացակարգերի եւ միջազգային համագործակցության միջոցով հարկային օրինապահության մակարդակի բարելավմանն առնչվող լավագույն փորձը:

ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը նշել է, որ հարկերի պարտաճանաչ վճարման մակարդակի բարձրացումը կոմիտեի օրակարգի առաջնահերթություններից է:

«Դա հարկային պոտենցիալը բացահայտելու եւ ներքին ռեսուրսներն ու չբացահայտված ներուժը մոբիլիզացնելու լավագույն միջոցն է, որը կարող է նպաստել երկրում արդար, հավասարակշռված հարկային համակարգի ձեւավորմանը: Հետեւաբար, ռիսկերի կառավարման արդյունավետ համակարգի ներդրումը հիմնարար դեր է խաղում հարկային ծառայության առաքելության իրականացման գործում»,- ասել է ՊԵԿ փոխնախագահը:

Աշխատաժողովին կմասնակցեն նաեւ ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչներ:
Դիտում՝ 913
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW