ՀՀ փոխվարչապետ Մհերը Գրիգորյանն ասել է, որ «Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թվականների բարեփոխումների ռազմավարության» տեսլականն է՝ ապահովել հանրային բարիքի արդար բաշխումը:«Մենք նախատեսում ենք ռազմավարությամբ ապահովել կարգավորումների, կանխատեսումների եւ որոշումների համարժեքություն, հանրային բարիքի հասցեական, արդյունավետ եւ խնայողաբար օգտագործում, թափանցիկության, հաշվետվողականության եւ հսկողության ամբողջականություն»,- նշել է փոխվարչապետը:Նրա խոսքով՝ Հայաստանի կառավարությունը մեծապես կարեւորում է դոնոր համայնքի ներգրավվածությունը ռազմավարության իրագործման գործում:«Մենք տրամադրված ենք եւ ծրագրավորում ենք մեր ռազմավարությունների իրական քննարկման ձեւաչափեր նախագծել եւ իրականացնել, որովհետեւ համագործակցությունը դոնորների հետ ռազմավարությունների մշակման եւ ռազմավարություններով նախանշված ծրագրերի իրականացման գործում մենք բարձր ենք գնահատում»,- հավելել է Մհեր Գրիգորյանը: Tweet Դիտում՝ 1212