Վրացական TBC Bank-ը ձեռք կբերի ադրբեջանական SOA Credit-ի բաժնետոմսերի 75%-ը

29.01.2008 | 13:36 Գլխավոր էջ / Նորություններ /

Վրացական TBC Bank-ը ձեռք կբերի ադրբեջանական SOA Credit վարկային կազմակերպության բաժնետոմսերի 75%-ը, հայտնել է SOA Credit-ի նախագահի տեղակալ Աջար Ալիեվը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը` վկայակոչելով Տրենդին, Աջար Ալիեվը նշել է, որ TBC Bank-ն արդեն կատարել է $7.5 մլն չափով վճարումը, իսկ համապատասխան համաձայնագրի ստորագրումը նախատեսվում է փետրվարի 14-ին:

“Նոր բաժնետիրոջ հետ արդեն նախապես քննարկվել է վարկային կազմակերպության զարգացման բիզնես-պլանը: TBC Bank-ը մտադիր է SOA Credit-ը դարձնել հզոր ֆինանսական ինստիտուտ, որը կկարողանա հաճախորդներին առաջարկել բանկային ծառայությունների լայն շրջանակ”,- ասել է Աջար Ալիեվը:

Գործարքի արդյունքում SOA Credit-ի կանոնադրական կապիտալը կաճի մինչեւ $10 մլն: Վարկային կազմակերպության $2.5 մլն չափով նախնական կապիտալը կազմվել էր ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) դրամաշնորհի հաշվին:

Մինչեւ TBC Bank-ի մուտքը SOA Credit-ի հարյուր տոկոսանոց հիմնադիրն էր ամերիկյան Shorebank խմբի մեջ մտնող Shorebank International միջազգային խորհրդատվական ընկերությունը:

SOA Credit-ի վարկային փաթեթը կազմում է $10.5 մլն, որի կեսը բաժին է ընկնում հիփոթեկային վարկավորմանը:

Դիտում՝ 7916
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW