2019-ի դեկտեմբերին ուղեւորահոսքն աճել է 6%-ով

10.01.2020 | 16:10 Գլխավոր էջ / Նորություններ /
#Զվարթնոց #Շիրակ #օդանավակայան
2019-ի դեկտեմբեր ամսին Հայաստանի երկու օդանավակայաններում ուղեւորահոսքն ընդհանուր կազմել է 238 066 մարդ՝ 2018 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 6%-ով:

2019-ի դեկտեմբերին, 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ, «Զվարթնոց»-ում ուղեւորահոսքն ավելացել է 6%-ով: Եթե 2018-ի դեկտեմբերին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 213 953 ուղեւոր, ապա 2019-ի դեկտեմբերի ցուցանիշը կազմել է 226 786 ուղեւոր:

2019-ի դեկտեմբեր ամսին Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում ուղեւորահոսքը կազմել է 11,280 մարդ: 2018-ի նույն ամսվա 10,535 ուղեւորահոսքի համեմատ աճը կազմել է 7,1%:

2019-ին Հայաստանի երկու օդանավակայանների ուղեւորահոսքը կազմել է 3 169 144 մարդ, որը 10,9%-ով գերազանցում է 2018-ի ցուցանիշը:

«Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայաններում 2019-ի հունվար-դեկտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 13,7%-ով աճ են գրանցել նաեւ թռիչք-վայրէջքները:
Դիտում՝ 5987
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW