«Սառնարանային տնտեսություն» մասնագիտության հանդեպ հետաքրքրությունն աճում է

19.12.2019 | 15:40 Գլխավոր էջ / Նորություններ /
#Սառնարանային տնտեսություն #Արայիկ Հարությունյան
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ այս տարի «Սառնարանային տնտեսություն» մասնագիտությամբ ընդունելություն է եղել Երեւանի Ն. Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2, Արմավիրի եւ Արտաշատի պետական քոլեջներում:

«Սա հազվադեպ երեւույթ է, որ բոլոր քոլեջները նույն մասնագիտությամբ ունենան 100-տոկոսանոց ընդունելություն: Սա հերթական անգամ ապացույց է այն փաստի, որ եթե առկա է կրթական ծառայությունների պատշաճ մակարդակ, ապա հետաքրքրությունը մեծանում է տվյալ մասնագիտության նկատմամբ»,- ասել է նախարարը:

Արայիկ Հարությունյանի խոսքով՝ այս ծրագիրը սերտ համագործակցություն միջազգային կազմակերպությունների եւ բիզնեսի հետ:

«Կարեւոր է, որ նոր մասնագիտությունների մշակմանը զուգահեռ՝ ստեղծենք ենթակառուցվածքներ, եւ այս նախաձեռնությունն այդ առումով հաջողվածներից է՝ ե՛ւ նոր մասնագիտություն ու չափորոշիչ է մշակվել, ե՛ւ ապահովվել է նյութատեխնիկակական բազան»,- նշել է Արայիկ Հարությունյանը:

ՀՀ շրջակա միջավայրի նախարար էրիկ Գրիգորյանն էլ հայտնել է, որ ԿԳՄՍ նախարարության հետ կիրականացվեն շրջակա միջավայրին առնչվող կրթական նոր նախաձեռնություններ:

2018-ին վերոնշյալ երկու նախարարությունների եւ Օզոնի շերտի պաշտպանության ծրագրի միջեւ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որի շրջանակում նշված երեք պետական  քոլեջներում ներդրվել է ուսումնական նոր մոդուլ՝ սառեցման եւ օդորակման համակարգերի ճարտարագիտության ուղղությամբ, որը նախկինում չի եղել մասնագիտությունների ցանկում:
Դիտում՝ 3304

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW