Ամանորյա տոնական միջոցառումների նախապատրաստական աշխատանքներով պայմանավորված՝ մի քանի փողոցներ ժամանակավորապես փակ կլինեն:Երեւանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ Հանրապետության հրապարակում դեպի Մայր տոնածառ տանող վերգետնյա անցում տեղադրելու նպատակով՝ դեկտեմբերի 18-ին՝ ժամը 21։00-ից մինչեւ դեկտեմբերի 19-ի ժամը 08:00-ն կդադարեցվի Հանրապետության հրապարակից դեպի Վ. Սարգսյան փողոց տանող շրջանաձեւ ճանապարհահատվածի եւ Վ. Սարգսյան փողոցից դեպի հրապարակի շրջանաձեւ հատված տանող տրանսպորտային հոսքերի երթեւեկությունը։Տոնածառի լույսերը վառելու արարողության փորձերը եւ միջոցառումը կազմակերպելու նպատակով՝ դեկտեմբերի 19-ին՝ ժամը 21:00-ից կդադարեցվի Նալբանդյան-Աբովյան հատվածի երթեւեկությունը մինչեւ դեկտեմբերի 20-ի առավոտյան ժամը 5:00-ը եւ դեկտեմբերի 20-ին՝ ժամը 19:00-ից մինչեւ դեկտեմբերի 21-ը՝ ժամը 24:00-ը։Դեկտեմբերի 21-ին՝ ժամը 17:00-24:00-ն փակ կլինեն Հանրապետության հրապարակ մտնող բոլոր փողոցները։Դեկտեմբերի 31-ի համերգը կազմակերպելու նպատակով՝ դեկտեմբերի 29-ին՝ ժամը 22-ից կդադարեցվի Նալբանդյան-Աբովյան հատվածի երթեւեկը՝ մինչեւ հունվարի 1-ը՝ ժամը 8:00-ը։Դեկտեմբերի 31-ին՝ ժամը 17:00-ից մինչեւ հունվարի 1-ը՝ ժամը 6:00-ը կփակվեն Հանրապետության հրապարակ մտնող բոլոր փողոցները։ Սուրբծննդյան համերգը կազմակերպելու նպատակով՝ 2020թ. հունվարի 5-ին՝ 11:00-24:00-ն, կդադարեցվի Նալբանդյան-Աբովյան հատվածի երթեւեկությունը։ Tweet Դիտում՝ 1978