NABU-ի եւ ԱԿԲԱ Ֆեդերացիայի աջակցությամբ Մարտունիում կառուցվել է մեղրի համտեսի սրահ

16.12.2019 | 16:54 Գլխավոր էջ / Նորություններ /
#NABU #ԱԿԲԱ Ֆեդերացիա
Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը տեղեկացնում է, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի գյուղում մեղվապահ Հայկ Հովհաննիսյանը պապի սկսած գործին մեկ քար էլ է ավելացրել. մեղվի փեթակների հարեւանությամբ ստեղծել են ապիթերապիայի համար նախատեսված տնակներ ու հյուրատուն:

«Հայկը Հովհաննիսյանների ընտանիքում արդեն մեղվապահների 4-րդ սերնդի ներկայացուցիչն է, որ Վանից գաղթած պապի ժառանգած տասնյակ տարիների փորձն ու վարպետությունը ծառայեցնում է անարատ մեղր արտադրելու գործին:

Հմուտ մեղվապահը պատմում է, որ գյուղական տուրիզմի ոլորտում իր գրանցած հաջողություններին նպաստել են նաեւ գործընկերները. ԱԿԲԱ Ֆեդերացիայի եւ Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) համատեղ «Գյուղական տուրիզմի զարգացման» ծրագրի աջակցությամբ կարողացել է իր բիզնեսն առաջ շարժել:

«ԱԿԲԱ Ֆեդերացիայի եւ NABU-ի ծրագրով համտեսի սրահ եմ կառուցել: Սա ինձ առաջ գցեց ու կարողացա հյուրատանը 3-րդ հարկ ավելացնել: Տեսնում եմ, որ տուրիստական բիզնեսը զարգանում է Հայաստանում»,- նշում է Հայկ Հովհաննիսյանը»,- ասված է հաղորդագրությունում:

Դիտում՝ 1554
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW