ՀԲ-ն կշարունակի Հայաստանի տեխնիկական եւ ֆինանսական օժանդակությունը

12.12.2019 | 10:09 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #Սեբաստիան Մոլինեուս #ՀԲ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Համաշխարհային բանկի գործընկերության շրջանակը լիովին համահունչ է Հայաստանի կառավարության գործունեության առաջնահերթություններին:

Դեկտեմբերի 11-ին ՀԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսի հետ հանդիպմանը վարչապետը հայտնել է, որ 2019-ին Հայաստանի տնտեսությունն էական աճ եւ ձեռքբերումներ է արձանագրել:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ դա լավ նախադրյալներ է ստեղծում՝ բարեփոխումներն էլ ավելի մեծ թափով եւ հետեւողականությամբ շարունակելու համար:

Տնտեսական աճի ապահովման, հարկային բարեփոխումների եւ տնտեսական նախաձեռնությունների խթանման, ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման, ՓՄՁ, նաեւ միկրոբիզնեսի գործունեության համար հնարավորությունների ստեղծման համատեքստում կառավարության ղեկավարը կարեւորել է ՀԲ-ի հետ արդյունավետ գործակցությունը:

ՀԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրենը վերահաստատել է ՀԲ պատրաստակամությունը՝ շարունակելու փոխշահավետ գործընկերությունը:

Սեբաստիան Մոլինեուսը հավելել է, որ բանկը կշարունակի Հայաստանում տարբեր ոլորտների զարգացմանն ուղղված տեխնիկական եւ ֆինանսական օժանդակությունը:

Կողմերն անդրադարձել են տնտեսական աճին միտված ծրագրերի, զբոսաշրջության, տեխնոլոգիաների, նորարարության, թվայնացման եւ այլ բնագավառներում բարեփոխումների իրականացման ուղղությամբ համագործակցության հնարավորություններին:
Դիտում՝ 1159
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW