Գյուղական տուրիզմի զարգացման ծրագրի աջակցությամբ վերանորոգվել է Թաթոյանների ջրաղացը

11.12.2019 | 17:36 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ #ԱԿԲԱ Ֆեդերացիա #NABU
Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը տեղեկացնում է, որ Ներքին Գետաշեն գյուղում գտնվող 1800-ականների ջրաղացը Թաթոյանների ընտանիքը վերածել է իսկական ժամանակի մեքենայի:

«Նրանք այստեղ այցելող տեղացի եւ արտասահմանցի զբոսաշրջիկներին ցուցադրում են ջրաղացի աշխատանքը, պատմում դրա ստեղծման պատմությունը:

Գյուղական տուրիզմի ոլորտում գրանցած հաջողությունները Թաթոյանները համարում են նաեւ իրենց գործընկերներինը: Ջրաղացպան Մեժլում Թաթոյանը պատմում է՝ տեղեկանալով ԱԿԲԱ Ֆեդերացիայի եւ Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) համատեղ «Գյուղական տուրիզմի զարգացման» ծրագրի մասին, անմիջապես դիմեցին. արդյունքը սպասեցնել չտվեց: Մեժլում Թաթոյանը նշում է.

«ԱԿԲԱ Ֆեդերացիայի եւ NABU-ի աջակցությամբ մենք կարողացանք կառուցել եւ վերանորոգել մեր ջրաղացը: Շնորհակալ եմ, որ մեզ աջակցեցին եւ օգնեցին»»,- ասված է հաղորդագրությունում:

Դիտում՝ 2319

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW