IDBank-ի շնորհիվ Վարդենիսի եւ Ճամբարակի 100 երեխա դպրոցական պարագա եւ հագուստ է ստացել
06.12.2019 | 15:28 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ IDBank



«Որքան էլ դժվար է գիտակցել եւ արձանագրել, Հայաստանում բազմաթիվ ընտանիքներ զուրկ են իրենց երեխաներին անգամ դպրոցական պարագաներով ապահովելու հնարավորությունից: Վորլդ Վիժն Հայաստանի «Դպրոցի ճամփան» նախաձեռնությունը հրաշալի առիթ էր աջակցելու այդ ընտանիքներին եւ գոնե որոշների համար թեթեւացնելու բեռը։ IDBank-ը հատկապես կաեւորում է կրթությունը, եւ դրա որակի բարելավումն անհրաժեշտ նախապայման է համարում մեր հասարակության զարգացման ու հետագա բարգավաճման գործում։ Սակայն մինչեւ կրթական խնդիրներին անցնելն անհրաժեշտ է նաեւ լուծել որոշակի սոցիալական խնդիրներ, ինչին էլ ձեռնամուխ եղանք Վորլդ Վիժն Հայաստանի մեր գործընկերների հետ»,- ասել է բանկի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթեւիկ Վարդեւանյանը։
Դեռեւս օգոստոսին հայտարարված «Դպրոցի ճամփա» նվիրատվական արշավի նպատակն է աջակցել ծայրահեղ աղքատության մեջ ապրող ընտանիքների երեխաներին, որպեսզի հագուստ եւ դպրոցական պարագաներ չունենալու պատճառով աշակերտները ստիպված չլինեն բաց թողնել դպրոցի դասերը։
IDBank-ում նշել են, որ պատրաստակամորեն միացել են արշավին: Բանկի միջոցներով Երեւանի բանուկ հատվածներում տեղադրվել են պաստառներ, որոնք խրախուսում էին քաղաքացիներին նվիրատվություն կատարել «Դպրոցի ճամփա» արշավի համար։
Բացի այդ՝ IDBank-ի բոլոր մասնաճյուղերում տեղադրվել են ծրար-թերթիկներ, եւ բանկի հաճախորդները, ինչպես նաեւ աշխատակիցները եւս հնարավորություն են ունեցել նվիրատվություն կատարել ի նպաստ Հայաստանի երեխաների բարեկեցության։
«Վորլդ Վիժնը բարձր է գնահատում համագործակցությունը IDBank-ի հետ։ Շնորհակալ ենք «Դպրոցի ճամփան» արշավին աջակցելու համար։ Այսպիսի համագործակցության եւ աջակցության շնորհիվ է, որ Վորլդ Վիժն Հայաստանը հնարավորություն է ստեղծում Հայաստանի ծայրահեղ աղքատ ընտանիքների երեխաների համար ապրելու լիարժեք կյանքով»,- նշել է Վորլդ Վիժն Հայաստանի տնօրեն Ժիրայր Էդիլյանը։
«Արդեն երկրորդ տարին անընդմեջ IDBank-ն աջակցում է Վորլդ Վիժն Հայաստանի նվիրատվական նախաձեռնություններին, որոնց նպատակն է բարելավել կարիքավոր ընտանիքներում ապրող երեխաների կյանքը: Ինչպես օրինակ՝ 2018թ. 150 կարիքավոր երեխա IDBank-ի միջոցներով հնարավորություն ստացավ մասնակցել կրթական ծրագրերով հագեցած ամառային ճամբարին»,- ամփոփել են բանկում:
Վերջին լուրեր
21.03.2025 | 19:31 Նորություններ
ՀԲՄ կողմից տրվեց «Բանկային գործ» ուսումնական նոր ծրագրի մեկնարկը
21.03.2025 | 17:12 Նորություններ
21.03.2025 | 16:10 Նորություններ
PayLink. Վճարումներ ընդունելու նոր ու պարզ լուծում բիզնեսի համար
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: