2019թ. նոյեմբերին Հայաստանի երկու օդանավակայաններում ուղեւորահոսքն ընդհանուր կազմել է 235 809 մարդ՝ 2018-ի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 9,4%-ով: 2019-ի նոյեմբերին, 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ, «Զվարթնոց»-ում ուղեւորահոսքն ավելացել է 10,1%-ով: Եթե 2018-ի նոյեմբերին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 202 915 ուղեւոր, ապա 2019թ. նոյեմբերի ցուցանիշը կազմում է 223 396 ուղեւոր:2019-ի նոյեմբերին Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում ուղեւորահոսքը կազմել է 12 413 մարդ: 2018-ի նույն ամսվա 12 627 ուղեւորահոսքի համեմատ նվազումը կազմել է 1,7%:Տարեսկզբից Հայաստանի երկու օդանավակայանների ուղեւորահոսքը կազմել է 2 931 080 մարդ, որը 11,4%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը: «Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայաններում 2019-ի հունվար-նոյեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատ, 15,1%-ով աճ են գրանցել նաեւ թռիչք-վայրէջքները: Tweet Դիտում՝ 5330