Նորքի անտառների տարածքում կներդրվի կաթիլային ոռոգման համակարգ

28.11.2019 | 16:03 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նորքի անտառներ #կաթիլային ոռոգման համակարգ
Երեւանի անտառպետության (Նորքի անտառներ) 45 հեկտար տարածքում կաթիլային ոռոգման համակարգի ներդրման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է համապատասխան որոշում:

Հիմնավորման համաձայն՝ Երեւանի անտառպետության 56 հեկտարից ծառապատվել է 45 հեկտարը, ինչը դեռեւս անտառի շարք չի փոխանցվել։ Ներկայումս իրականացվող ոռոգման արդյունավետությունը  բավական ցածր է՝ հաշվի առնելով, որ ջուրը հոսում է ոչ նպատակային՝ ելնելով հողի շերտի կառուցվածքից։ Արդյունքում՝ ծառերը չեն ստանում աճի համար անհրաժեշտ քանակությամբ ջուր։

Կաթիլային ոռոգման համակարգի ներդնումը հնարավորություն կտա ապահովել յուրաքանչյուր ծառի համար անհրաժեշտ քանակությամբ ջրով սնուցում։ Նախնական գնահատմամբ, նշված տարածքում կաթիլային ոռոգման համակարգի ներդրման համար անհրաժեշտ է մոտ 120 մլն դրամ գումար։

Ըստ այդմ՝ նախատեսվում է 6 մլն դրամ հատկացնել նախարարության անտառային կոմիտեին այդ տարածքում կաթիլային ոռոգման համակարգի ներդրման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման նպատակով:
Դիտում՝ 2456
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW