«Երբ ասում եմ մեր բանկ, խոսքը ԱԿԲԱ-ի մասին է»
27.11.2019 | 17:26 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ

Ընտանիքի հայրը՝ Սարգիսը, պատմում է, որ պապի կամքն է եղել քարքարոտ, ամայի դաշտերը դարձնել պտղատու այգիներ։ Պատգամը լավ են հիշում՝ հաջողությունների գլխավոր աղբյուրը անդադար աշխատանքն է: Օր-օրի ավելացող աշխատանքների շղթայում Սարգսյանները նաև բերքը պահելու խնդիրն են կարողացել լուծել. Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի աջակցությամբ 12 տոննա տարողությամբ սառնարան են կառուցել։ Առաջիկայում կավարտվի նաև 2-րդ սառնարանի կառուցումը։
«Երբ ասում եմ մեր բանկ, խոսքը ԱԿԲԱ-ի մասին է, իսկապես իմ ընկերն է, որի հետ գործակցում եմ երկար տարիներ։ Շատ գործեր բանկի օգնությամբ եմ արել: Առաջիկայում ցանկանում եմ ԱԿԲԱ բանկի աջակցությամբ հակակարկտային ցանցեր վերցնեմ և մեր այգու վրա անցկացնեմ: Լավ արդյունքի համար պետք է աշխատել, հողի հետ գործում ծուլությունը անթույլատրելի է։ Հաջողությունը՝ անդադար նվիրված աշխատանքն է»,- նշում է Սարգիս Սարգսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: