Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ) նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը Դիլիջանի «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան»-ի տարածքում կազմակերպում է 7-րդ Բիզնես ինովացիոն ֆորումը (BIF 2019)՝ «Արդյունաբերական հեղափոխության ինովացիոն ուղին» խորագրով:«Բիզնես ինովացիոն ֆորումը յուրօրինակ հարթակ է, որտեղ թեմատիկ քննարկումների, գործարար ներկայացումների եւ շփումների միջոցով կներկայացվի ինովացիոն զարգացման առաջավոր փորձը, կծավալվի գործնական քննարկում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, ինչպես նաեւ կձեւավորվի հետագա գործողությունների պլան»,- ասված է ԱՏՁՄ-ի տարածած հաղորդագրությունում: BIF 2019-ի հիմնական թեմաներն են՝- Թվայնացման եւ բարձր տեխնոլոգիական զարգացման պետական ռազմավարությունը,- Էլեկտրոնային կառավարման համակարգերի զարգացումը,- Հայաստանում STEM կրթությունը՝ որպես արդյունաբերության զարգացման հիմք,- Գիտության եւ նորարարությունների ներդրումային հնարավորությունները,- Ռազմարդյունաբերության զարգացման ինովացիոն եղանակները:Ֆորումի օրակարգի ու մասնակցության պայմանների վերաբերյալ տեղեկությունը հասանելի է միջոցառման պաշտոնական կայքում։ Ֆորումն ավանդաբար անցկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Կազմակերպիչն է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, PR գործընկեր՝ P-Art ընկերությունը։ Tweet Դիտում՝ 1931