Հայաստանի բանկերի միությունը հայտարարել է «Տարվա լավագույն ֆինանսաբանկային հրապարակում» թեմայով լրագրողական մրցույթ: Միությունում նշել են, որ հրապարակումները պետք է լինեն ֆինանսաբանկային ոլորտի որեւէ թեմայի վերաբերյալ համակողմանի եւ արհեստավարժ վերլուծություններ՝ անկողմնակալ եւ ապաքաղաքական: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել 2019թ. հունվարի 1-ից մինչեւ նոյեմբերի 30-ը ներառյալ ֆինանսաբանկային թեմաների շուրջ հեռարձակված հեռուստա եւ ռադիո հաղորդումները, տպագիր ու առցանց մամուլում լույս տեսած հոդվածները, նյութերը կամ հրապարակումները: Ներկայացված բոլոր նյութերը պետք է լինեն լրագրողական էթիկայի եւ հեղինակային իրավունքի պահանջներին համապատասխան:Աշխատանքները գնահատելու է ոլորտի մասնագետներից եւ փորձագետներից կազմված ժյուրին։ Հաղթողներ են ընտրվելու «Լավագույն հեռուստառեպորտաժ», «Լավագույն ռադիոռեպորտաժ», «Լավագույն տպագիր հոդված», «Լավագույն առցանց հոդված» անվանակարգերում։Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են մինչեւ 30.11.2019 ներառյալ իրենց աշխատանքներն ուղարկել competition@uba.am էլ. փոստին՝ վերջինիս թեմա (subject) պատուհանում համապատասխանաբար նշելով «Տարվա լավագույն ֆինանսաբանկային հրապարակում» բառերը: Աշխատանքների հետ միասին անհրաժեշտ է ուղարկել նաեւ հրապարակման հղում(ներ)ը, (երբ եւ որտեղ)՝ նշելով հեղինակ(ներ)ի կոնտակտային տվյալները: Մրցույթի ամփոփումը եւ մրցանակների հանձնումը տեղի կունենա դեկտեմբեր ամսվա ընթացքում: Յուրաքանչյուր անվանակարգում հաղթողը կստանա դրամական մրցանակ: Լրագրողների կողմից ներկայացված հայտերից բացի, մրցույթին մասնակցելու են գնահատող հանձնախմբի կողմից իրականացված մամուլի մշտադիտարկումների արդյունքում ընդգրկված այլ աշխատանքներ: Tweet Դիտում՝ 1941